Արցախում բժշկական օգնության հատուկ հիմնադրամ

Նպատակային գումարը
€ 223.423,00 / € 500.000,00

Եթե ​​չեք ցանկանում, որ ձեր անունը հայտնվի նվիրաբերողների ցանկում, լրացրեք ‘անհայտ’ անվան փոխարեն: Աննունների ցուցակը մենք ինքներս ենք տեղադրում կայքում: Դա նշանակում է, որ ձեր անունն անմիջապես չի երեվում: Շնորհակալություն փոխըմբռնման համար և իհարկե ձեր նվիրատվության համար!

Այս անորոշ օրերին, երբ մենք որպես բժիշկ պայքարում ենք համաճարակի դեմ, վտանգված է մարդկանց գոյությունը. Պատերազմ է սկսվել բազմաթիվ զոհերով: Պատերազմ, որը միջազգային հանրության կողմից նվազագույն ուշադրության է արժանանում: 

Երբ մենք պայքարում ենք յուրաքանչյուր կյանքի համար, Արցախը դառնում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների զոհ, չնայած ՄԱԿ-ի կողմից հնչող՝ զինադադարի շարունակական կոչերին:

Բժշկական միջոցների բացակայության պատճառով մեր եղբայրները, քույրերն ու կոլեգաները տանուլ են տալիս կյանքեր փրկելուն ուղղված իրենց պայքարը: Իրավիճակն այժմ այնքան ծանր է, որ ամեն պահ կարող է վերածվել հումանիտար աղետի:

Մենք՝ հոլանդահայ բուժաշխատողներս, սրտանց ցանկանում ենք օգնել նրանց և հայցում ենք այդ գործում ձեր ուշադրությունն ու օգնություը:

Խնդրում ենք նվիրաբերել բժշկական օգնության համար՝ NL44 INGB 0009 5823 43 t.n.v Vereniging Armeniefonds NL

Սա Հայաստան հիմնադրամի հատուկ ստեղծված մասնաճյուղ է, բժշկական օգնության համար:

Եթե ի վիճակի չեք նվիրատվություն կատարելու, օգտագործեք ձեր ձայնը և տարածեք մեր կայքը: