Ուղարկված բժշկական օգնությունը

Այս էջում մենք ձեզ կտեղեկացնենք այն ուղարկված բժշկական սարքերի մասին, որոնք մենք կարողացել ենք գնել բարերաների շնորհիվ:

Այս տեսանյութում Գոռ Խաչիկյանը (առաջին օգնության բժիշկ) ցույց է տալիս թե ինչ ենք մենք կարողացել գնել ձեր նվիրատվությունների շնորհիվ!

Մենք զբաղվում ենք Արցախ – Հայաստանի համար անհրաժեշտ բժշկական պարագաների որոնմամբ, գնմամբ և փաթեթավորմամբ: Խոստացվածի համաձայն, մենք ձեզ պարբերաբար կտեղեկացնենք գնումների մասին, որոնք կարողանում ենք իրականացնել ձեր օգնությամբ և նվիրատվություններով!

Այսպիսով մենք գնել ենք հետեւյալ անհրաժեշտ պարագաները, չորս շարժական ուլտրաձայնային սարքավորումներ, մեկ աուտոկլաֆ (ախտահանման ֆունկցիայի համար), տարբեր արտաքին ամրակներ, վակումային ներքնակներ, մեծաքանակ կաթիլային պոմպիչներ,ծալվող պատգարակներ տարատեսակ կոտրվածքների ամրացուցիչներ և տարբեր նշանակության դեղորայք!

Հետևեք մեր կայքին և սոցցանցերին, քանի որ մենք շարունակելու ենք բժշկական օգնություն տրամադրել Հայաստանին և Արցախին!

Մենք ուզում ենք ձեզ շատ շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատվությունների և օգնության համար: Արցախում և Հայաստանում իրավիճակը գնալով դառնում է ավելի ծանր, բժշկական պարագաների ցանկը երկարում է և ձեր օգնությունը մնում է խիստ անհրաժեշտ և անփոխարինելի:
Անգամ 1 եվրոն կարող է փոխել իրավիճակը!